Լևոն Բլբուլյան
Լևոն Բլբուլյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1971) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1990) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ավանգարդ |
Կայք | levonblbulyan.do.am |
Լևոն Բլբուլյան Վիքիդարանում |
Լևոն Ռաֆիկի Բլբուլյան (հունիսի 15, 1949, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։
Երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը։ Լրագրությամբ և գրականությամբ սկսել է զբաղվել 1970-ական թվականներից։ Աշխատել է շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայանում, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթերում, 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը։ 1989-1990 թվականներին գրողների միության գործուղումով սովորել, գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ Հայաստանի գրողների և լրագրողների միությունների անդամ է, 2014 թվականից Համահայկական գրական հիմնադրամի գործադիր տնօրենն է[1]։
Ստեղծագործություններ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ։ 2002 թվականին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, որտեղ ներկայացված են հարցազրույցներ հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ։ Բանաստեղծական, թարգմանական, երգիծական բազմաթիվ գրքերի հեղինակ է[2]։ Թարգմանություններ է կատարել Վլադիսլավ Խոդասևիչից, Վլադիմիր Վիսոցկուց, Աննա Ախմատովայից, Բուլատ Օկուջավայից, ժամանակակից մի շարք ռուս բանաստեղծներից։ Պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների թարգմանական հատորի համար 2018-ին արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Մասհեյան թարգմանական մրցանակին:Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Համագործակցել է Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների հետ։ Քրոջ՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» (1993) «Խաչված սրտեր» (2003) ալբոմները։ Արամ Սաթյանի՝ հայկական առաջին փոփ օպերան («Լիլիթ») ստեղծվել է Բլբուլյանի խոսքերով ( 2003)։ Տարբեր կոմպոզիտորների հետ նրա ստեղծած երգերի ընտրանին թողարկվել է «Արևոտ անձրև» ալբոմով (2006)։
Մրցանակներ, մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալ, 2004
- Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 2008
- Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալ, 2008
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
- Գրողների միության «Վաստակի համար» մեդալ, 2009
- Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2014
- Ռուսաստանի գրողների միության Լերմոնտովի անվան հուշամեդալ, 2014
- Հայաստանի գրողների միության Հովհաննես Մասհեյանի անվան մրցանակ, 2018
- Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու հավաստագիր, 2018
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2019
- Համահայկական գրական հիմնադրամի հատուկ մրցանակ. 2022
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քեզ սերն է ծնել» (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979 թ. 40 էջ։
- «Համբույրի ծաղիկ» (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1984 թ. 85 էջ։
- «Գաղտնիքների խեցի» (բանաստեղծություններ), Երևան, «Խորհրդային գրող», 1989 թ., 156 էջ։
- «Բոյիդ մեռնեմ», զվարճապատումների երեք գրքույկ, 1992, 1995, 2006։
- «Ты рождена любовью», стихи, Москва, «Голос», 1992 г.
- «Աներգ օրեր» (բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 1994 թ., 112 էջ։
- «Այս ճանապարհին», (բանաստեղծություններ, թարգմանություններ, երգեր), Երևան, «Ապոլլոն», 1999, 336 էջ։
- «Ժամանակ և դեմքեր», 33 հարցազրույց, Երևան, «Զանգակ-97», 2011 թ., 288 էջ։
- «Գիրք սիրո», (սիրերգություն), Երևան, «Ամրոց գրուպ», 2004 թ., 223 էջ։
- «Քառյակներ», Երևան, «Վան Արյան», 2008 թ., 224 էջ[3]։
- «Բոյիդ մեռնեմ», (զվարճապատումներ) , Երևան, «Աստղիկ գրատուն», 2011 թ., 308 էջ։
- «Եղանակներ», (ընտրանի), Երևան, «Գրական հայրենիք» ԲՓԸ, 2010 թ. , 464 էջ։
- «Տարիների միջով» (հարցազրույցներ, հոդվածներ), Երևան, «Աստղիկ գրատուն», 2014 թ., 360 էջ։
- «Սիրո ու նվիրումի երգեր», քնարական երգեր Ժ. Բլբուլյանի երաժշտությամբ, «Անտարես» , 2015 թ. , 256 էջ։
- «Раковина тайн», стихи, Москва, «Вече», 2019 г.
- «Խոսք ու զրույց» (հարցազրույցներ, հոդվախներ, հուշապատումներ),Երևան, «Վան Արյան», 2021, 412 էջ
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Մարինա Վլադի, «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» (հուշեր Վ. Վիսոցկու մասին) , Երևան, «Լույս», 1993, 224 էջ։
- Վլադիմիր Վիսոցկի, «Ես, ինչ խոսք, ետ կգամ», (բանաստեղծություններ, խոհեր, հուշեր բանաստեղծի մասին), Երևան, «Ապոլլոն», 1997, 286 էջ։
- Իվան Պերևերզին, «Հյուսիսային ծաղիկներ», (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2011, 348 էջ։
- Վլադիմիր Սիլկին, «Ռուսական քամի», (բանաստեղծություններ), Երևան, «Աստղիկ գրատուն» , 2013, 152 էջ։
- Ալեքանդր Պորյադոչնի, «Արծաթե թել», (պոեմ), Երևան, «Ապոլլոն» , 2014, 64 էջ։
- Վլադիմիր Բոյարինով, «Կռունկները գնացին», (բանաստեղծություններ) , «Վան Արյան» , 2014, 168 էջ։
- Վլադիմիր Իսայչև, «Սիրո ճանապարհով», (բանատեղծություններ), «Վան Արյան», 2014, 304 էջ։
- Օմար Խայամ, «Քառյակներ»(թարգման. պարսկերեն տողացիներից) , «Անտարես» , 2018, 368 էջ։
- Օմար Խայամ, «Քառյակներ»(թարգման. պարսկերեն տողացիներից) , «Անտարես» , 2021, 380 էջ։
- Աննա Ախմատովա, «Տարվա հինգերրորդ եղանակը», բանաստեղծություններ «Անտարես» , 2022,, 360 էջ
- Բուլատ Օկուջավա, «Կիթառով բանաստեղծը», բանաստեղծություններ, «Ասողիկ», 2023, 280 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Բլբուլյանի պաշտոնական կայքը
- Լևոն Բլբուլյանի ստեղծագործությունները երգերում
- Լևոն Բլբուլյանի հոբելյանական երեկո 1 մաս https://www.youtube.com/watch?v=RxXLHvttwqU
- Լևոն Բլբուլյանի հոբելյանական երեկո 2 մաս https://www.youtube.com/watch?v=dOev-CeGyec&t=226s
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Բլբուլյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 15 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գավառ քաղաքում ծնվածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ հրապարակախոսներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայաստանի լրագրողների միության անդամներ